Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ամեն ինչ տոն օրերի մասին

Մայիսի 13-ը Հայաստանում Համբարձման օրն է

Մայիսի 13-ը Հայաստանում Համբարձման օրն է

Համբարձումը Հայաստանում որպես տոն հաստատվել է IV-V դարերում և տոնվում է Սուրբ Զատիկից քառասուն օր անց: Հարություն առնելուց հետո Քրիստոսը դեռ քառասուն օր երևաց աշակերտներին ու Աստծո Արքայության մասին խոսեց:

 

Այս տոնի հիմքում հենց սա է ընկած: Վերջում հավաքեց նրանց Ձիթենյաց սարի վրա, որը Երուսաղեմին մոտ էր գտնվում, ու ասաց. «Երուսաղեմից մի հեռացեք, սպասեցեք Հոր խոստմանը՝ այն, ինչ լսեցիք ինձանից, որովհետև Հովհաննեսը ջրով էր մկրտում, իսկ դուք մի քանի օրից պիտի Սուրբ Հոգով մկրտվեք...


Երբ ձեզ վրա Սուրբ Հոգին իջնի, զորություն պիտի առնեք ու ինձ համար վկա պիտի լինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարայում ու նույնիսկ մինչև աշխարհի ծայրը: Գնացեք մինչև աշխարհի ծայրը և Ավետարանը քարոզեցեք բոլոր կենդանի էակներին: Ով որ հավատա, ու մկրտվի՝ կփրկվի: Իսկ ով չի հավատա՝ կդատապարտվի: Հավատացողներին կընկերակցեն հետևյալ նշանները. իմ անունով կվանեն բոլոր չար ոգիներին, նոր լեզուներով կխոսեն, օձեր կբռնեն ու եթե որևէ մահացու բան խմեն, չեն վնասվի, ձեռքերը հիվանդների վրա կդնեն ու հիվանդները կբուժվեն:


Ուրեմն գնացեք, աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, մկրտեցեք նրանց Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Սովորեցրեք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը: Ամեն…»:


Աշակերտների հետ ունեցած այս զրույցից հետո Հիսուսն իրենց աչքերի առաջ երկինք համբարձավ և ամպը նրան ծածկեց: Ու երբ աշակերտները Հիսուսի համբարձումն էին դիտում, հանկարծ, նրանց առաջ սպիտակ զգեստ հագած երկու տղամարդիկ երևացին ու ասացին. «Գալիլիացի մարդիկ, ի°նչ եք կանգնել ու երկինք նայում, այն Հիսուսը, որ ձեզանից երկինք համբարձավ, նույնպես պիտի վերադառնա, ինչպես տեսաք համբարնալիս:»

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. civilnet.am
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ